Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններն անցել են աննախադեպ վերահսկողության ներքո. ԿԸՀ փոխնախագահ

Հունիս 27,2026 14:57 Share

Սահմանադրական դատարանում շարունակվում է 7 քաղաքական ուժերի դիմումի քննությունը, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես եկող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նա, վկայակոչելով միջազգային դիտորդների զեկույցները, հայտարարեց, որ քվեարկությունը եղել է պատշաճ, ապահովել է քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Նունե Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, ընտրություններն անցել են աննախադեպ վերահսկողության ներքո, եղել են թափանցիկ, իսկ օրենքով թույլատրված պաշտոնյաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավին որեւէ խախտում չի պարունակում։

Նիստն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել