Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանների համալիր կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են. Արփինե Սարգսյան

Հունիս 29,2026 17:31 Share

Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը հունիսի 29-ին մասնակցել է «Սահմանային կառավարման բարեփոխումներ և սահմանապահների կրթություն․ դասեր ԵՄ մոտարկման գործընթացներից» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և ՆԳ նախարարության համագործակցությամբ։

Նախարարը նշել է, որ սահմանների համալիր կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են և զուգահեռաբար ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ ժամանակակից անվտանգային մարտահրավերները՝ անօրինական միգրացիան, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը, փաստաթղթային խարդախություններն ու նոր սպառնալիքները, պահանջում են համապարփակ և համակարգված լուծումներ։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է արդիականացնել ներքին անվտանգության և սահմանների կառավարման համակարգը՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի, գործընկեր երկրների բարեփոխումների և միջազգային համագործակցության վրա։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930