Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները

Հունիս 29,2026 19:30 Share
Աջակցեք aravot.am-ին

📌Հունիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատողների գործունեության բյուրոյի (ACTRAV) տնօրեն Օլիվեր Ռոբկեին։

👥Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և ԱՄԿ Աշխատողների գործունեության ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան։

Պաշտպանը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։

🗣️Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին` անդրադառնալով առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի, աշխատավայրում գենդերային հավասարության, խտրականության բացառման ոլորտներում առկա խնդիրներին։

🔹Հատուկ անդրադարձ է կատարվել գործադուլի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին և ոլորտում անհրաժեշտ օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման կարևորությանը։

🤝Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ աշխատողների իրավունքների պաշտպանության և արժանապատիվ աշխատանքային միջավայրի զարգացման ուղղությամբ։

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930