Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԸՏՄ-ն քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

Հունիս 30,2026 17:14 Share

ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինարարական աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքում իրականացվող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով կազմակերպվել է իրազեկում-հանդիպում Երևանի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ։

ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն իր խոսքում կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ ընդգծելով, որ շենքերի արտաքին երեսապատման, սալիկների հղկման, եզրաքարերի տեղադրման, ինժեներական և կոմունիկացիոն ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև գետնանցումների վերանորոգման ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել բնապահպանական նորմերն ու պահանջները։

Խորհրդակցության ընթացքում ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը և Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպել համատեղ վերահսկողական միջոցառումներ։

Նախատեսվող թիրախային ստուգայցերի նպատակն է բարձրացնել բնապահպանական պահանջների պահպանման մակարդակը, կանխարգելել փոշու արտանետումները, ապահովել իրավախախտումների վաղաժամ բացահայտումը և խթանել տնտեսավարող սուբյեկտների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների լիարժեք կատարումը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնել հետևողական վերահսկողություն՝ նպաստելով Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի բարելավմանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930