2026թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին։
Իր ելույթում, Պ.Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանն, առաջին անգամ ընտրված լինելով Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, ողջունում է Խաղաղաշինության շաբաթվա անդրանիկ անցկացումը, որը նվիրված է ՄԱԿ խաղաղաշինության ճարտարապետության քսանամյակին։
Հավելվեց, որ ՄԱԿ Խաղաղաշինության հանձնաժողովը կայացել է որպես երկխոսության, գործընկերություններ կառուցելու և քաղաքականությունների ներդաշնակեցման համար կարևոր հարթակ՝ նկատելով, որ նախորդ տարի ընդունված Խաղաղաշինության ճարտարապետության ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի «զույգ» բանաձևերով ընդգծվում է կանխարգելման օրակարգի, ազգային առաջնորդության, ներառականության և ինտեգրված մոտեցումների կարևորությունը խաղաղության պահպանման համար։
Դեսպան Հովհաննիսյանը նաև առանձնանշեց, որ Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է հանդիսանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի և Գլխավոր ասամբլեայի միջև՝ նպաստելով խաղաղության և անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների օրակարգերի կապակցմանը։
Կարդացեք նաև
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն


















































