Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի վարչապետը հավատում էր, որ մինչև լիագումար նիստի ավարտը պատգամավորները ստորագրությունները կփոխանցեն և հաջորդ շաբաթ տեղի կունենա լիագումար նիստը, քննարկումներն ու քվեարկությունը. Արտյոմ Չերնամորյան

Հուլիս 01,2026 00:03 Share

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը հայտնում է.

«Ժամը 16:00-ին Քնեսեթի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունեցավ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Քնեսետի նախագահ Ամիր Օխանային և պատգամավորներին ներկայացրեց հունիսի 28-ի Իսրայելի կառավարության որոշումը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված։

Քնեսեթի 32 Ալեֆ կանոնակարգի համաձայն Իսրայելի վարչապետը խնդրել էր նախարարին իր անունից դիմել Իսրայելի Քնեսեթին՝ որպեսզի տեղի ունենա լիագումար նիստ և հարցը քննարկվի հաջորդ շաբաթ լիագումար նիստի ժամանակ, որը նա այսօր արեց։

Ըստ կանոնակարգի, նա հավատում էր, որ մինչև լիագումար նիստի ավարտը պատգամավորները ստորագրությունները կփոխանցեն և հաջորդ շաբաթ տեղի կունենա լիագումար նիստը, քննարկումներն ու քվեարկությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031