«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդի հարցերը՝ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութահումանիտար ոլորտներում», – հայտնում է ՌԴ կառավարությունը։


















































