Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալվում է, որ Իգդիր-Նախիջևան գազատարն առաջիկա 30 տարում ևս ամբողջությամբ կբավարարի Նախիջևանի էներգետիկ պահանջները

Հուլիս 01,2026 17:09 Share

Ermenihaber. Թուրքական պետական «BOTAŞ» ընկերության կողմից կառուցված Իգդիր-Նախիջևան գազամուղի շնորհիվ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գազի պահանջարկն այժմ ամբողջությամբ ապահովվում է։ Ակնկալվում է, որ 2025-ի մարտին պաշտոնապես գործարկված գազատարն առաջիկա 30 տարում ևս ամբողջությամբ և անխափան կերպով կբավարարի Նախիջևանի էներգետիկ պահանջները:

Ընդհանուր առմամբ 80կմ երկարությամբ գազատարն ունի օրական մինչև 2 մլն, իսկ տարեկան՝ շուրջ 500 մլն խմ թողունակություն։ Այս ծավալները լիովին բավարարում են Նախիջևանի մոտ կես միլիոն բնակչության կարիքները։

Ադրբեջանական բնական գազը «TANAP» (Տրանսանատոլիական) և «Արևելյան Անատոլիայի գազատարի» միջոցով նախ հասնում է Թուրքիայի Իգդիր նահանգ, ապա այնտեղից էլ նոր խողովակաշարով տեղափոխվում է Նախիջևան։

Նշենք, որ Իգդիր-Նախիջևան խողովակաշարի գործարկմամբ Նախիջևանն ամբողջությամբ դուրս է եկել Իրանից ունեցած էներգետիկ կախվածությունից։ 2005-2025 թթ-ին տարածաշրջանի գազամատակարարումն իրականացվում էր Ադրբեջանի և Իրանի միջև կնքված գազի փոխանակման պայմանագրով։ Ըստ այդմ՝ Բաքուն գազ էր մատակարարում Իրանի Աստարա քաղաք, իսկ Թեհրանը սեփական տարածքով (Ջուլֆայով) համապատասխան քանակությամբ գազ էր հասցնում Նախիջևան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031