Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը դիմել է ՍԴ, բայց քննարկում են՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, բա այդ ի՞նչ մանդատ են վերցնում»

Հուլիս 02,2026 17:56 Share

«Ընդդիմությունն այս ողջ ընթացքում քննարկում է մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը։ Դիմել են Սահմանադրական դատարան, բայց առավոտից իրիկուն քննարկում են՝ մանդատները վերցնեն, թե չվերցնեն, վերցնե՞լն է ճիշտ, թե՞ չվերցնելը։ Բա այդ ի՞նչ մանդատ են վերցնում կամ չեն վերցնում։ Այսինքն՝ իրենք դիմել են, որ ընտրությունների արդյունքներն անվավեր են, բայց քննարկում են մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։ Բա ինչո՞ւ չեն սպասում, որ ՍԴ-ն որոշում կայացնի՝ նոր որոշեն, մանդատը վերցնե՞ն, թե՞ չվերցնեն։ Հետեւաբար, նույն տրամաբանությամբ էլ մենք այդ քննարկումն ենք անում։ Այստեղ անտրամաբանական բան չկա»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՍԴ որոշումը դեռ չկա, բայց ՔՊ-ն պաշտոնների բաժանում է իրականացնում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 1996-ից մինչեւ 2018 թվականի բոլոր ընտրությունները կեղծվել են, բացառությամբ 1999 թվականի, երբ ժողովուրդն իր կամքն արտահայտելու հնարավորություն է ունեցել։

«Այսօր էլ ժողովուրդը գիտի՝ իր ձայնը կեղծվել է, թե չի կեղծվել։ Այսօր ժողովուրդն ինքն իրենով արտահայտում է դիրքորոշում՝ իր ձայնը կեղծվել է, թե չի կեղծվել։ Ժողովուրդը գիտի՝ այս շենքում իր ընտրա՞ծ մարդն է, թե՞ իր ընտրած մարդը չէ։ Երբ այս շենքում իր ընտրած մարդը չէ, ժողովուրդը դա դրսեւորում է»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031