Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց

Հուլիս 02,2026 23:33 Share

Լրատվամիջոցները հայտնում են, որ գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել է։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս 2 ամսով կալանավորվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի ձեռքբերման և հրապարակման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանի նկատմամբ։

ՔԿ-ի տվյալներով՝ Մալոյանը, չունենալով համապատասխան գաղտնի տեղեկություններին ծանոթանալու իրավունք, դրդել է այդ իրավունքն ունեցող զինծառայողին հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև հրապարակել է նաև իր կողմից ապօրինի ձեռք բերված գաղտնի տվյալները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել