Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ոչ մի բացատրություն ու ոչ մի արդարացում չի կարող ունենալ քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը։ Իշխանությունները նման ծայրահեղ, նման դատապարտելի քայլի պատրաստվում են գնալ սեփական ծրագրերի իրականացման, դրսից հնչած թելադրանքները, ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու նպատակով։
Նման քայլի լրջությունը, հավանաբար, իրենք էլ են գիտակցում։ Իրենք էլ են, հավանաբար, գիտակցում, որ մեծ անօրինականության են դիմում։ Դիմում են, սակայն, որովհետեւ վախեցած են։ Վախենում են, որ խոստումները չեն կատարի, ինչի համար իրենց հաշիվ է ներկայացվելու, որը փակել չեն կարող։ Խոսքն առաջին հերթին դրսից պարտադրված, դրսի ճաշակին համապատասխան Սահմանադրության ընդունմանն է վերաբերվում։
Մի կարեւոր հանգամանք, բայց, չեն գիտակցում։ Չեն գիտակցում, որ նաեւ երկրի ներսում է գալու պատասխան տալու օրը։ Այդ օրը ներկայացված հաշիվը պակաս չի լինելու։ Այս հանգամանքը շատ իշխանություններ ու շատ իշխանավորներ հաշվի չեն առել։ Նրանց թվացել է, թե հավերժ են, թե ինչ ցանկանան կարող են անել, թե այն ինչ տեղի է ունեցել այլոց հետ, իրենց չի սպառնում։
Կարդացեք նաև
Իրականում, բայց, բոլորն էլ իրենց 2018 թվականն ունեն։ Իրականում, բայց, բոլորին էլ իրենց 2018 թվականը սպասում է։ Եւ ահա, երբ կգա անխուսափելի այդ օրը, այս իշխանություններին ներկայացված մեղադրանքների շարքում, որպես ամենամեծ մեղադրանք, անկասկած, լինելու է քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը։


















































