Հայաստանի ազգային հավաքականի և շվեյցարական «Սթարվինգս Բազելի» բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն ընտրվել է NBA G League-ի 2026-2027 մրցաշրջանի միջազգային դրաֆթում։
Մելիքյանը ընտրվել է 16-րդ համարի ներքո՝ Rio Grande Valley Vipers ակումբի կողմից, որը հանդիսանում է NBA-ի «Հյուսթոն Ռոքեթսի» գործընկեր թիմը։
Յուրա Մելիքյանը դարձավ այս տարվա միջազգային դրաֆթում ընդգրկված 20 խաղացողներից մեկը՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բասկետբոլային հարթակում։ Այս ընտրությունը կարևոր քայլ է նրա կարիերայում և նոր հնարավորություն՝ շարունակելու զարգացումը ամերիկյան բասկետբոլային համակարգում։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն


















































