Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը

Հուլիս 03,2026 19:55 Share

Երկար տարիների մասնագիտական աշխատանքի, լայնածավալ քննարկումների և օրենսդրական հետևողական գործընթացի արդյունքում հուլիսի 2-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը:

2026 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սնանկության օրենսգիրքը և հարակից շուրջ 20 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը սնանկության ոլորտի համար նոր, միասնական և համապարփակ իրավական կարգավորման ստեղծումն է։

Նոր օրենսգիրքն առաջին անգամ մեկտեղում է սնանկության հետ կապված բոլոր նյութական և դատավարական կարգավորումները՝ բացառելով տարբեր իրավական ակտերում առկա հնարավոր բացերը, կրկնությունները և հակասությունները։

Սնանկության նոր օրենսգրքի ընդունումը կարևոր քայլ է Հայաստանի իրավական համակարգի զարգացման, սնանկության վարույթների արդյունավետության բարձրացման, պարտապանների և պարտատերերի իրավունքների առավել հավասարակշռված պաշտպանության, ինչպես նաև ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։

Սնանկության օրենսգրքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել