Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրափակչի երեք մասնակից՝ ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության մեկնարկում

Հուլիս 07,2026 11:52 Share

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության մեկնարկային օրվա ավարտին Հայաստանն ունի եզրափակչի երեք մասնակից։

Էդգար Պետրոսյան

55 կգ քաշային Էդգար Պետրոսյանը առավելության է հասել պորտուգալացի, ֆրանսիացի եւ ռումինացի մրցակիցների նկատմամբ եւ այսօր հաղթողի կոչման համար գոտեմարտելու է ադրբեջանցի Էմին Ջավադլիի հետ։

Ալեքս Մարգարյան

63 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը տարել է չորս հաղթանակ՝ ռուսաստանցու, ֆրանսիացու, բելառուսցու եւ հույնի նկատմամբ։ Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսուտ Սուլտանովն է։

Սամվել Տերտերյան

Սամվել Տերտերյանը 77 կգ քաշային կարգում հաղթել է Ավստրիայի, Մոլդովայի եւ Շվեդիայի ըմբիշներին եւ եզրափակչում գոտեմարտելու է Ջավիդան Նահմատովի (Ադրբեջան) հետ։

Սփոփիչ գոտեմարտ ունի անցկացնելու 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը, որը հույն մրցակցի արգելքը հաղթահարելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել