Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, բայց այս պարագայում տուժողին տվել են մեղադրյալի կարգավիճակ. փաստաբան

Հուլիս 07,2026 17:14 Share

«Այս դատական նիստի ընթացքում մեղադրանքից քարը քարին չի թողնվել։ Նման փուչ մեղադրանք դժվար էր պատկերացնել նման գործով։ Եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեին, գոնե մի քիչ ավելի լուրջ մեղադրանք մտածեին, որովհետև կարծում եմ՝ այստեղ հանցագործության դեպք չկա։ Ոչ թե բիզնես վեճ է, այստեղ նույնիսկ բիզնես վեճ էլ չկա։ Ուղիղ իմաստով պարոն Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, բայց այս պարագայում տուժողին տվել են մեղադրյալի կարգավիճակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք կազմակերպություններում իրականացված խուզարկություններն ինչով են հիմնավորել, Խաչատրյանը պատասխանեց. «Այս քաղաքական հետապնդումների ֆոնին տարբեր գործերով բոլոր վարույթներն ակտիվացան մեկ օրում։ Նույնիսկ 2020 թվականից Կոտայքի քննչականում քննվող գործն էլ ակտիվացավ։ 2020 թվականի գործով… Բոլոր գործերն ակտիվացան մեկ օրում։ Ո՞վ կպատասխանի մեզ՝ ինչո՞ւ։ Բոլորն ասում են՝ հիմա զբաղված ենք զուտ իրավական գործընթացներով։ Կզարմանայինք, եթե այլ կերպ մեկնաբանեին»։

Հիշեցնենք, որ երեկվանից Ծառուկյանի առանձնատանն ու նրան պատկանող ընկերություններում խուզարկություններից հետո, Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ու այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031