Լրահոս
Օրվա լրահոսը

Նեթանյահու. «Թուրքիային «F-35»-ի վաճառքը կկործանի Մերձավոր Արևելքի ուժային հավասարակշռությունը»

Հուլիս 09,2026 20:33 Share

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկյան «CNN» հեռուստաընկերությանը և անդրադարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը «կկործանի» Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։

«Դա կկործանի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, քանի որ ես կարծում եմ, որ Թուրքիան ունի ագրեսիվ նկրտումներ։ Նրանց տաք այդ հզորությունը տալու դեպքում, դրանից հետո կտեսնեք ագրեսիան», – նշել է Նեթանյահուն։

Նա նաև պնդել է, որ գերժամանակակից կործանիչների վաճառքը Թուրքիային չի դարձնի ԱՄՆ-ի համար բարեկամ պետություն ու Թուրքիայի ղեկավարությանը բնութագրել է որպես «մի ռեժիմ, որը վարակված է Մուսուլման եղբայրներով ու ատում է ԱՄՆ-ին»։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031