Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հուլիս 22,2026 15:56 Share

Հուլիսի 21-ին Ադիս Աբեբա այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, Եթովպիայի հայ համայնքից Սալբի Նալբանդյանի և ՀՀ դեսպան Սահակ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։

1923 թվականին Ադիս Աբեբայում կառուցվել է հայկական մատուռ, իսկ 1935 թվականից հետո նույն տեղում բարերար Միհրան Մուրադյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Եկեղեցու բացման արարողությանը ներկա է եղել նաև Եթովպիայի կայսրուհի Մենեն Ասֆան, ինչը խորհրդանշել է տեղի հայկական համայնքի կարևոր դերակատարությունն ու հեղինակությունը երկրի հասարակական կյանքում։ Այն Եթովպիայի միակ գործող հայկական առաքելական եկեղեցին է և հանդիսանում է Եգիպտոսի հայոց թեմի կազմում գործող Եթովպիայի հոգևոր հովվության առաջնորդանիստը` մինչ օրս համակարգելով եթովպաբնակ առաքելական հայության (շուրջ 100 անձ) հոգևոր կյանքը:

Տիկին Աննա Հակոբյանը շրջել է եկեղեցում, այցելել դպիրների դասը, տեսել Հայ առաքելական եկեղեցու պատարագի և շարականների հին գրքույկները։

Այցի շրջանակում տիկին Հակոբյանը եղել է նաև եկեղեցուն կից գործող Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև այցելել է համայնքային «Արմենիա» մարզադահլիճ։

«Իմ քայլը» հիմնադրամ
Լուսանկարը` Վիքիպեդիայից (DonCamillo)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031