Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Հուլիս 23,2026 13:04 Share

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և  ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքն ամբողջությամբ ջրածածկ է, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած։ Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չէր իրականացվել։

Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 21-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել