Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն այն չէ, որ ինչ-որ մեկին աշխատանքից զրկենք, «Արարատցեմենտ»-ը մի քանի օր կանգնեց, հետո սկսեցին աշխատել»

Հուլիս 30,2026 16:28 Share

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող անձանց պահանջներին։ Արցախից բռնի տեղահանված անձինք, ովքեր զրկվել են վարորդական իրավունքից, Հայաստանում չեն կարողանում վերականգնել իրենց վարորդական վկայականները, նրանցից պահանջում են քննություն հանձնել եւ նոր վկայականներ ձեռք բերել։ Ընդ որում, նրանց թվում կան արցախցիներ, ովքեր ՀՀ-ում են զրկվել վարորդական իրավունքից։

«Ձեր ասածը նոր թեմա է, որը պետք է լրացուցիչ ուսումնասիրել, հիմա պատրաստ չեմ, կծանոթանամ, կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել։ Մեկ հարց ուղղակի կարող եմ ասել՝ պետք է նայել՝ հիմքերը պահպանվա՞ծ են, թե՞ պահպանված չեն։ Ըստ այդմ՝ որեւէ ձեւով կարձագանքենք»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները նույնպես այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ եւ պահանջում վերաբացել իրենց աշխատատեղերը։

«Ենթադրում եմ, որ իրենք ինչ-որ գրություն փոխանցած կլինեն կառավարությանը։ Մենք բովանդակությունը կուսումնասիրենք եւ կարձագանքենք։ Մեր նպատակն այն չէ, որ ինչ-որ մեկին աշխատանքից զրկենք։ Ես Արարատցեմենտի դեպքը գիտեմ, այո, մի քանի օր կանգնեցին, հետո սկսեցին աշխատել։ Հիմա ենթադրում եմ՝ մյուս տեղերում էլ այդ խնդիրը կարող է լինել, կնայենք, կտեսնենք, թե ինչն է խնդիրը եւ որտեղ կարող ենք, կլուծենք»,- ասաց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031