Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերին։
Նա ասաց, որ բանակում մահացությունների երեք հիմնական պատճառ կա։ Հիմնականում շեշտադրեց քրեական ենթամշակույթի հարցը։
«Գիտե՞ք` ինչո՞ւ են բանակում մեր զինվորներն ինքնասպանություն գործում։ Երեք հիմնական պատճառ կա՝ պատճառներից մեկը՝ խաղադրույքներ կատարել, պարտքերի տակ ընկնել եւ պարտքը չկարողանալ փակել։ Երկրորդը՝ ընտանեկան կամ անձնական պրոբլեմները։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ՝ մարտական դիրքում հերթապահության ընթացքում քնելը։ Ասում են՝ դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են՝ քնելով։ Եթե դիրքապահը քնել է, նշանակում է վտանգի տակ է դրել մյուսների կյանքը։ Եվ ով դիրքապահության ժամանակ քնել է, նրան զինվորները արհամարհանքի եւ մեկուսացման են ենթարկում։ Դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի մեկուսացում, հոգեբանական ճնշում եւ այլն։ Դա քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՞ այս դեպքում անվտանգային գերճնշում»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե բանակի ղեկավարությունն այս հարցում մեղավորություն չունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես ունեմ այդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չէ գցել։ Ես ունեմ այդ մեղքը, որ մինչեւ հիմա այս խնդրի լուծումը չենք գտել մենք։ Եվ այս է պատճառը, որ մենք մեր ծրագրերում քրեական ենթամշակույթի մասին ենք գրում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































