Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Հակոբյանը շատ է նամակներ ստանում մարդկանցից, ովքեր գրում են, որ շատ են ցանկանում Ալեն Սիմոնյանին տեսնել քաղաքականության մեջ

Օգոստոս 04,2026 13:32 Share

«Որպես պատգամավոր, որպես կին և մայր, ինձ համար շատ կարևոր է, որպեսզի երեխայի լավագույն շահը չտուժի։ Բայց նաև որպես պատգամավոր, հաշվի առնելով նաև, թե ինչ մեղադրանք է առաջադրված, իսկ դուք գիտեք, որ ծանրագույն մեղադրանք է, իրավապահ համակարգը նման սանկցիա է որոշել։ Շատ ցավում եմ, որ 13-ամյա աղջիկը, որն իմ դստեր տարիքին է, մորը տեսակցելու հնարավորություն չունի։ Բայց չեմ ուզում եզրահանգումներ անել գործի հետ կապված, նախաքննություն է ընթանում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ պատասխանելով «Նոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանքի և երեխաների հետ տեսակցելու սահմանափակումների մասին հարցին։

Հասմիկ Հակոբյանն ասում է՝ իրենք «ամենաանողոքն» են եղել իրենց կուսակիցների նկատմամբ, և միայն ՔՊ-ում է, որ սեփական թիմից նախարարների և այլ պաշտոնյաների ձերբակալություններ ու կալանավորումներ են եղել, քանի որ չարաշահումներ են եղել։

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» համալիրի գույքի հետ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի՞նչ կապ ունի՝ հարցին ՔՊ-ական պատգամավորը չպատասխանեց՝ ասելով, որ եթե իր հետ կապված հարցեր կան, դրանց կպատասխանի, իր որևէ թիմակցին վերաբերող հարցերին չի պատասխանելու, քանի որ չի տիրապետում։ Տեղյակ էլ չէ, որ Տիգրան Ավինյանն այդ համալիրից օգտվել է անվճար․ այդ մասին համալիրի տնօրենն էր ասել, Տիգրան Ավինյանն էլ չէր հերքել։ Պնդեց՝ «Մուլտի Վելնեսի» տարածքը ապօրինի էր, և պետք չէ Գագիկ Ծառուկյանին քաղհալածյալ համարել։

Հասմիկ Հակոբյանը նաև տեղյակ չէ, թե ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը նոր պաշտոն կստանա՞, թե՞ չէ։ Ասաց՝ հանգստից վերադառնալուց հետո նա քաղաքում շրջում է, սոցցանցերում է ակտիվ, իրենից կարող են ճշտել ցանկացողները։ Բայց ինքը շատ է նամակներ ստանում մարդկանցից, ովքեր գրում են, որ շատ են ցանկանում Ալեն Սիմոնյանին տեսնել քաղաքականության մեջ։

Արամ Վարդևանյանին՝ ընդդիմության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու և ՔՊ-ի քվեարկության մասին հարցին էլ պատասխանեց, որ որոշում չունեն, բայց նախորդ գումարման ԱԺ-ից ինքը Արամ Վարդևանյանի կարճ աշխատանքից հիշում է, որ «բավականին հավասարակշռված է՝ իր որոշ թիմակիցներին հակառակ»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հասմիկ Հակոբյանը՝ մակագրելով. «Ամենայն հայոց ԱԺ նախագահը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31