Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կկազմակերպվի տիկին Զոնաբենդի հետ. կառավարություն

Օգոստոս 07,2026 11:25 Share

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ գործադիրից հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, և փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին: Հուլիսի 15-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր կառավարությանը՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում են աջակցել տիկին Զոնաբենդին և միջազգային պատվիրակությանը այդ նախաձեռնության իրականացման գործում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31