«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը փաստական սուտ ու կեղծ տեղեկատվություն հաղորդեց` հայտարարելով, որ Ազգային հետախուզական ծառայության զեկույցում գրված է, թե իբր մեր ուժը համագործակցել է օտար հետախուզական ծառայությունների հետ և նրանց հրավիրել է Հայաստան։
Տիկի՜ն Ղազարյան, ինչպես հատուկ շեշտեցիք, ձեր ուժի ստեղծած կառույցի զեկույցը լավ չեք կարդացել։ Ցույց տվեք այն էջը, որտեղ գրված է «Ուժեղ Հայաստան»-ի անունը։ Չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի։
Մի հարցում էլ եք վրիպել՝ տվյալ զեկույցում ուրիշ բան էլ է գրված, այնտեղ գրված է, որ տարաբնույթ հիբրիդային սպառնալիքների նպատակը «Հայաստանի դիմադրողականության խարխլումն է,
Կարդացեք նաև
ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողելու դեպքում նաև՝ արտաքին
դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։
Հիմա, եկեք բառացի մեջբերված հատվածը վերլուծենք ու ինքներս մեզ հարց տանք, որտե՞ղ է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիների քվեն ստացած ԲՀԿ ֆրակցիան։ Ազգային ժողովում ես նրանց չեմ տեսնում։ Կամ եկեք մի պահ խորհենք՝ այդ ո՞ր երկրին է «հարմար» Հայաստանում ձևավորված իշխանությունը։
Կարո՞ղ է զեկույցը Թուքիային ու Ադրբեջանին նկատի ուներ։


















































