Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուզին․ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի անցկացման մասին

Օգոստոս 11,2026 11:55 Share

Հայաստանը պետք է Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու որոշում կայացնի մինչև 2026 թվականի դեկտեմբերը, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվի Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ակնհայտ է, որ եթե մինչ այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, առաջնորդները համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս հաշվի կառնեն այդ փաստը», – նշել է նա։

Գալուզինը հիշեցրել է, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ՝ կապված Հայաստանի եվրոպական ձգտումների հետ, նշվում է այս երկրում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ հնարավորինս կարճ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, սակայն առանց կոնկրետ ամսաթիվ նշելու»։

«Միևնույն ժամանակ արդեն նշվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարներին պետք է ներկայացվի զեկույց՝ Հայաստանի նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ», – նշել է Գալուզինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել