Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ակտ պետք է կատարենք՝ նայել այս քարտեզին եւ ասել, որ այն կատարյալ է»․ Մարիա Կարապետյան

Օգոստոս 11,2026 18:35 Share

«Հայ ժողովրդից պահանջվում է ետ նայել իր երեքհազարամյա պատմությանը եւ կատարել քաղաքական ակտ․ մեկ անգամ մեր ճակատագրի տեր կանգնել՝ մեր պատմության ժամանակից մի քայլ առաջ անցնել, շրջվել՝ նայել այս քարտեզին եւ ասել, որ այն կատարյալ է։ Սա ցավոտ ակտ է, բայց պետություն ունեցող ժողովուրդները՝ իրենք իրենց ճակատագրին տեր կանգնելիս, ցավոտ որոշումները պետք է կատարեն»,- խորհրդարանում, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ, իր ելույթում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների՝ «ո՞ւր կորավ Հայաստանի 57 հազար քառակուսի կիլոմետրը» հարցերին հակադարձեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Իր բնութագրմամբ՝ այս խոսակցությունն այնքան հին է, որքան հայոց պետականության մասին խոսակցությունը․ այն ծավալվել է 1918-ից հետո, 1991-ից սկսած։ Ասում է՝ այդ շրջանների մասին ինքը չի կարողանում քննադատաբար խոսել, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չկարողացավ կատարել այդ ակտը կամ ինչո՞ւ արցախյան առաջին պատերազմից հետո մեր հայրերն ու մայրերը չկարողացան դա անել, քանի որ մտածում է՝ պատերազմներ էին ընթանում, իսկ պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը ցույցեր չի անում՝ ինչպես «ընդդիմությունը, դաշնակցությունը՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ»։

Հիշում է՝ իր հայրը արցախյան առաջին պատերազմում Մանվել Գրիգորյանի ջոկատում է կռվել․ «Եղել է Մատաղիսում եւ, իհարկե, հարցեր չի տվել՝ Մատաղիսը ԼՂԻՄ-ից ներս էր, դուրս էր, դա իր հայրենիքն էր, իր հայրենիքը չէր։ Երբ կռվում ենք՝ կռվում ենք։ Մայրս էլ մեկ տարի կապավոր է ծառայել, էլի հարցեր չի տվել։ Պատերազմի ժամանակ հարցեր չեն տալիս, ցույց չեն անում, ինչպես դուք արել եք։ Բայց երբ հաստատվում է հրադադար, խաղաղություն, մենք, որպես ժողովուրդ, այդ կարեւոր խոսակցությունը պետք է ունենանք՝ մենք այդ քաղաքական ակտը կարողանալո՞ւ ենք անել՝ շրջվել, նայել այս քարտեզին եւ ասել, որ այն տակի մնացածը չի, այն կիսատ չի, մենք թերի չենք, էս քարտեզը կատարյալ է։ Դա ցավոտ է, բայց դա պետք է անել, որ այս քարտեզը պահպանվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31