Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական դիվերսիֆիկացիա կբերենք, Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 12,2026 15:21 Share

«Նայեք հանձնաժողովի վերջին նիստերը, դրանց հաճախականությունը և կհասկանաք, թե երբ է այդ հանձնաժողովը պարապուրդի մատնված եղել։ Վերջին հինգ տարվա ընթացքում գրեթե պարապուրդ է եղել։ Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային գործընթացը և ցույց տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերել, իրապես Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի՝ այն, որ ասում են, թե մենք միայն մեկ կողմի հետ ենք լավարկման կողմնակից, դա սխալ է։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ն պետք է ունենա մի քանի գործընկեր, որ տնտեսությունը կայուն լինի»,-դիտարկմանը՝ կարծիք է հնչում, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝  դրա գործունեությունը տապալելու նպատակով, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբալցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա ասաց, որ հանձնաժողովի նախագահի թեկնածու ունեն և այդ մասին կհայտնեն վաղը․ «Անունը դնում ենք, որ երկիրը եվրոպական ուղղությունն ունի, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամներ քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ, ինչ լավ ինստիտուտներ էլ ԵՄ-ն ունի, դա չենք վերցնում․ միայն անունը, բրենդը, մարքեթինգն ենք վերցնում, օրինակ՝ դատական իշխանության ազատությունը, որը Եվրոպան կարող էր տալ, չենք վերցնում»։

Այն, որ ՔՊ-ից հնչում են հայտարարություններ, թե կհամոզեն ընդդիմությանը, որ նոր Սահմանադրության քվեարկությանը համապատասխան ձայներ ապահովեն, Նարեկ Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Մեր Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, հասնենք 35 տարեկան, ծննդական վառե՞նք։ Մենք խաղաղության ջատագովն ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք Ալիևի առաջարկած, բերած Սահմանադրությունը անցկացնենք»։

Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մտադիր է իր աջակիցներին հավաքել ԱԺ դռների մոտ, ինչպես դա արեցին եկեղեցու դեպքում և ցույց տան, որ հասարակությունն ուզում է, ուրեմն ստիպված են, և հարցին՝ այս ձևով կարո՞ղ են ձեր վրա ճնշում գործադրել, որ այդ օրակարգը սպասարկեք, թե ձեր ուժը կուռ համակարգ է, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «էնքան ճնշում, որ մեր թիմակիցներն են անցել, շատ քիչ ընդդիմադիր ուժեր են անցել վերջին ութ տարիներին։ Բոլորի հետ պայմանավորվել ենք, եթե մարդը մտավախություն ունի իր անվտանգության և ազատության համար, սա այդ տեղը չէ։ Այստեղ գալիս են՝ հասկանալով, որ կարող են ենթարկվել քաղաքական ճնշումների»։

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31