«Հայ Առաքելական եկեղեցին 2025 թվականին 520 մլն դրամից ավելի հարկ է վճարել»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին։
Էդգար Ղազարյանը հարցրեց․ «Այսօր այստեղ կարծիք հնչեց, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է հարկվի։ Ես գիտեմ մեր հարեւան երկրի՝ Վրաստանի օրինակը, որտեղ ճիշտ հակառակն է՝ պետությունը տարեկան մոտ 20 մլն դոլարի սուբսիդավարում է տալիս եկեղեցուն։ Էլ չասեմ, թե այդ երկրի ղեկավարներն ինչ խոնարհ են իրենց կաթողիկոսի նկատմամբ։ Պե՞տք է հարկվի եկեղեցին եւ ի՞նչ չափով ու ինչ ձեւով»։
Հայկ Ֆարմանյանն ի պատասխան ասաց, որ թյուրըմբռնումներից խուսափելու համար պետք է նշել, որ Հայ Առաքելական եկեղեցին հարկ վճարում է։ «2025 թվականի տվյալներով՝ Հայ Առաքելական եկեղեցին վճարել է ավելի քան 520 մլն դրամի հարկ եւ հարկատուների ցանկում եղել է, եթե չեմ սխալվում, 508-րդ տեղը։ Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերից ազատվում են միայն կրոնական գրականության վաճառքը եւ կրոնական ծիսակատարությունները։ Այնպես որ, հարկ չվճարելու մասին խոսակցությունները, կարծում եմ, ավելորդ են»,- ասաց նա։
Հայկ Ֆարմանյանն ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցին բոլոր միջոցներով պետք է պահել ու փայփայել, որովհետեւ դա հայապահպան ինստիտուտ է, եկեղեցու միջոցով հայը մնացել է հայ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Էդգար Ղազարյանն ասաց, որ Էջմիածնի Մայր տաճարը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան, եւ տաճարի վերանորոգման վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվել է զրո դրամ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































