Երգիչ Հայկ Ստվերը, որը 2018-ին կատարում էր հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։ «Հեղափոխությունից հետո ինձ համար աշխատանք գտնելը մեծ խնդիր է դարձել, որտեղ գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, մերժում են, քանի որ այդ ակումբների մեծ մասը քաղաքական որեւէ ուժի ներկայացուցիչներից մեկին է պատկանում»։
Հարցին՝ այդ հարցով չի՞ փորձել Նիկոլ Փաշինյանին դիմել, նա պատասխանեց․ «Մի անգամ ասել եմ նենց թեթեւ, բայց էնպես չեմ ասել, որ օգնության կարիք ունեմ, ուղղակի ասել եմ, որ աշխատանք չեմ գտնում։ Ես ինձ անհարմար կզգայի, որ աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեի»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի» այսօրվա համարում:


















































