Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության հարցը ՔՊ վարչությունում չի քննարկվել. Արմեն Խաչատրյան

Օգոստոս 13,2026 14:54 Share

​Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռացնելու և այլ պաշտոնի տեղափոխելու հարցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում չի քննարկվել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող ուժի պատգամավոր Արմեն Խաչատրյանը (լուսանկարում)։ ​«Մենք այդ հարցը չենք քննարկել, ընդհանրապես չենք քննարկել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման, այլ պաշտոնի տեղափոխման, այլ պաշտոնում այլ անձի նշանակման հարց»,— ասաց նա։​Մամուլում տեղեկություններ կան, որ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։

​Լրագրողի հարցին՝ ձեզ համար դա անակնկա՞լ էր, բանախոսը պատասխանեց. «Գուցե և անակնկալ չէր, բայց այդ հարցը մենք չենք քննարկել։ Կներեք, բայց ես ամեն ինչից անակնկալի չեմ գալիս, շատ դժվար եմ անակնկալներ ունենում»։ ​

Ճշտող հարցին, թե ո՞րն է Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության պատճառը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Տեսեք, Արմեն Գրիգորյանը քանի՞ տարի է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար է՝ երևի 5, 6, վեցից ավելի տարիներ Անվտանգության խորհրդի քարտուղար է: Սովորաբար ինչ-որ մի ժամկետ լրանալուց հետո պաշտոնյաները փոփոխվում են, փոխարինվում են այլ պաշտոնյաներով, տեղափոխություններ են լինում: Գուցե դա Արմեն Գրիգորյանի ցանկությունն է եղել՝ այլևս այլ պաշտոնի անցնել, ես չեմ կարող ասել այդ մասին: Բայց, հարգելի լրագրողներ, շատ նորմալ է, որ մարդը 6-7 տարի ինչ-որ մի պաշտոնում աշխատելուց հետո այլ պաշտոնի է տեղափոխվում. դա նորմալ է և, կարծում եմ, նույնիսկ երբեմն անհրաժեշտ»։

​Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31