Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 13,2026 14:33 Share

Բայց ինքը նախընտրում է պաուզա վերցնել«Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում: Ինքն ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում նախընտրում է պաուզա վերցնել: Ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում որոշմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը:

«Ես ցանկացել եմ, որ նա ներգրավված մնա պետական աշխատանքում, բայց այս փուլում պարոն Գրիգորյանը նախընտրում է դադար վերցնել, ինչին հարգանքով եմ վերաբերվում»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ինքն է կայացրել Արմեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու որոշումը. «Այնպես չէ, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չէ, որ ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ: Կարծում եմ, որ այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ. դա հայեցողական պաշտոն է, այդ հայեցողությունը վարչապետինն է»,- ասաց նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ճեպազրույցն ամբողջությամբ․

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31