Լրահոս
Հավերժ 36 տարեկան
Օրվա լրահոսը

«Մինչ համաշխարհային մտածողները պատրաստ են վտանգել իրենց հեղինակությունը՝ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել հայ գերիներին պաշտպանելու համար, ՀՀ իշխող ուժը չի կարողանում անգամ պարզապես չվնասել իր քայլերով»

Օգոստոս 14,2026 11:27 Share

«Սև կարապ», «Հակափխրունություն» և «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գրքերի հեղինակ Թալեբը նշել էր, որ հրավիրվել էր Բաքու, և կազմակերպիչները նույնիսկ էապես բարձրացրել էին առաջարկվող հոնորարը՝ ըստ երևույթին ենթադրելով, թե ավելի մեծ գումարը կարող է ազդել իր որոշման վրա։

Բաքու չմեկնելու Թալեբի որոշումը ինձ հետ տարավ նաև մեկ այլ հանդիպման բռնի տեղահանումից անմիջապես հետո։ Ես նոր էի հասել Երևան և դեռ փորձում էի գիտակցել տեղի ունեցած ողբերգության մասշտաբը, երբ հանդիպեցի փորձառու հրեա մի լրագրողի։ Նա հեռվից էր հետևել Արցախի շրջափակման, պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման ընթացքում իմ գործունեությանը։ Մեր խոսակցության ընթացքում անդրադարձանք մեկ այլ գրող-հրապարակախոսի, որով վաղուց էի հիանում՝ Յուվալ Նոյ Հարարիին։ Հենց այդ օրերին Հարրարին Բաքվում էր՝ արհեստական բանականության դարաշրջանում տիեզերքի մասին դասախոսելու, այն պահին, երբ իմ հայրենիքում մարդասիրական աղետի հետքերը դեռ թարմ էին։

Երբ լրագրողն ասաց, որ անձամբ ճանաչում է Հարրարիին, ես արցախցու ուղղամտությամբ ասացի, որ խոր հասթափված եմ նրանից, որ այլևս չեմ կարող նույն կերպ վերաբերվել նրա գրական ու հրապարակային գործերին։ Հարրարին, որը շատ է գրել է մարդկային տառապանքի, բռնության, ցեղասպանութունների և պատմական պատասխանատվության մասին, Արցախի հայերի էթնիկ զտումից անմիջապես հետո ընտրեց Բաքվում դասախոսություն կարդալ։ Պաշտպանելով համամարդկային արժեքները՝ նա այդ վճռական պահին ընտրեց մաքրագործել ադրբեջանական բռնապետական ռեժիմի գործողությունները. չէ՞ որ ակնհայտ էր, որ այդ նույն նպատակով ռեժիմն օգտագործում է ահռելի միջոցներ՝ ազդեցիկ դեմքերի Բաքու հրավիրելով։

Իսկ այժմ, ի տարբերություն Հարրարիի, Թալեբի քայլը համահունչ է «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գրքում ներկայացված իր կոնցեպտին, որ մարդը չի կարող սկզբունքներ դավանել՝ պատրաստ չլինելով կրել դրանց ռիսկերն ու հետևանքները։ Բաքու մեկնելուց նրա հրաժարումը հենց այդ դիրքորոշման վկայությունն էր։

Երեք տարի առաջ այդ լրագրողը չհակադարձեց ինձ. ուղղակի գրկեց և առաջարկեց հենց այդտեղ էլ հաղորդագրություն ուղարկել իր ընկերոջը՝ Հարրարիին, փոխանցել իմ խոր հիասթափությունը։ Ես համաձայնեցի՝ ինքս ինձ հուսադրելով, որ կարևոր բան եմ արել ու այդ պահին անգամ թեթևություն զգացի։

Սակայն երեք տարի անց հետ նայելով՝ այլ կերպ եմ մտածում, հատկապես Հայաստանի ներկա իրավիճակն ու Արցախի կորստի, բռնի տեղահանության և Բաքվում պահվող հայ գերիների շուրջ փոխվող տրամադրություններն ու խոսույթը դիտարկելիս։

Երեք տարի առաջ Արցախի բռնի տեղահանված հայերին դեռ չէին ասում՝ «մեր երեխաների փոխարեն դուք պետք է մեռնեիք», իսկ փախստական կնոջը՝ մանկահասակ երեխայի ներկայությամբ երկրի վարչապետը չէր մեղադրում կռվի դաշտից փախչելու մեջ և մատ թափ տալիս։ Արցախի անունը տալուց դեռ չէին խուսափում, «Տատիկ-Պապիկը» պատկերող փախստական երեխայի նկարը չէր հանվում դպրոցի ցուցափեղկից։ Երեք տարի առաջ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները դեռ չէին խուսափում խոսել Արցախի էթնիկ զտման, ոտնահարված իրավունքների վերականգնման, և Բաքվում պահվող հայ գերիների մասին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, որին Թալեբը նպատակային առանձնացրեց իր հրապարակային գրառման մեջ։

Այսօր, երբ մտածում եմ Հարրարիից իմ հիասթափության մասին, այլևս վստահ չեմ, որ իմ վիրավորանքն ու դժգոհությունը հենց նրան ու նրա նման մտավորականներին պետք է ուղղված լինեն, այլ հենց առաջին հերթին Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։ Մինչ համաշխարհային մտածողները, ինչպիսին Թալեբն է, պատրաստ են վտանգել իրենց հեղինակությունը՝ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել հայ գերիներին պաշտպանելու համար, Հայաստանի իշխող ուժը չի կարողանում անգամ պարզապես չվնասել իր քայլերով։ Փոխարենը՝ ընտրել են իրենց ենթակա մեդիա ու սոցիալական էջերը օգտագործելով ստվեր գցել հենց գերիների խնդրի վրա։

Եվ խոսքն Ադրբեջանի հետ պաշտոնական շփումների կամ խաղաղության ու դիվանագիտական ուղիների որոնումը քննադատելու մասին չէ։ Խոսքն ամենահիմնական սկզբունքների մասին է՝ «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գաղափարի ոգով․ անընդունելի է, երբ ղեկավարությունը զոհողություն է պահանջում ժողովրդից, բայց ինքն իրեն մեկուսացնում է իր որոշումների հետևանքներից։

Սիրանուշ Սարգսյան

Նյութն ամբողջությամբ՝ «Ապառաժ»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31