Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում. shamshyan.com

Օգոստոս 13,2026 20:20 Share

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Ղազարյանն ու Բաշո Խուդոյանը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուզանդի 1/3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, ինչի հետևանքով ծուխ է առաջացել, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը մի քանի քաղաքացու օգնություն է ցուցաբերել, քանի որ նրանք ծխահարվել էին։ Նրանց առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել