Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը 7-րդ տուրում։
Հայաստանի ներկայացուցիչներ Էմին Օհանյանն ու Ալեքս Սահակյանը միմյանց հետ ոչ-ոքի արդյունք գրանցեցին և պահպանեցին առաջատարների դերը։
Գրոսմայստեր Էմին Օհանյանը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5,5 միավորով 2-րդն է։
Կարդացեք նաև
Տղաների ու աղջիկների լավագույն 10-յակներում Հայաստանը ևս երեք ներկայացուցիչ ունի։
Այսպես, տղաների մեջ Ռուդոլֆ Փաշիկյանն ու Վահե Սուքիասյանը ունեն 5,0-ական միավոր և տեղ են զբաղեցնում, համապատասխանաբար, 6-րդ և 8-րդ հորիզոնականներում, իսկ աղջիկների պայքարում Նվարդ Հայրապետյանը 5-րդն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































