Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Օգոստոս 17,2026 12:39 Share

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով Ա.Ա.-ի, Գ.Գ.-ի և Ա.Ավ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31