«Մենք ձեր թեկնածությունն առաջացրել ենք այն պատճառով, որ աշխատանքով դուք իրապես ցույց տաք, թե ինչ է դիվերսիֆիկացիան եւ ոչ թե միայն քաղաքական դիվերսիֆիկացիան, որի արդյունքում մենք ունենալու ենք կորուստներ։ Մենք պետք է աշխատանքային դիվերսիֆիկացիա ցույց տանք, տնտեսության դիվերսիֆիկացիա։ Եթե տեսնում եք հնարավորություն, ինչքան հնարավոր է շատ ապահովեք տնտեսական համագործակցության ուժեղացումը եւ նաեւ այլ ոլորտների, որովհետեւ մենք Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր, իսկ քաղաքական առումով՝ ռեալ պոլիտիկից ելնելով, պետք է հասկանանք»,- Ազգային ժողովի նիստում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Արեգա Հովսեփյանն ասաց, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ տնտեսություն, որպեսզի մեր երկրի հետ հաշվի նստեն։ Իսկ ուժեղ տնտեսության կարեւորագույն բաղադրիչը, նրա խոսքով, հենց տնտեսության դիվերսիֆիկացիան է, որը «Ուժեղ Հայաստան»-ի համար առաջնահերթություն է
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































