Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ժամանակներում Արցախը եղել է Եվրոպայի խորհրդի տարածք, եւ ի՞նչ տեղի ունեցավ՝ հրահրված պատերազմ, Արցախի ժողովրդի ցեղասպանություն եւ բռնի տեղահանություն»

Օգոստոս 19,2026 13:43 Share

«Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության համար նախապայման էր, որ այդ երկրները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծեն բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Անկախ նրանից՝ Արցախի նկատմամբ ադմինստրատիվ հսկողությունը հայկական կողմից է, թե Ադրբեջանի, բոլոր ժամանակներում Արցախը եղել է Եվրոպայի խորհրդի տարածք։ Եվ ի՞նչ է տեղի ունեցել 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի տարածքում՝ հրահրված պատերազմ, Արցախի ժողովրդի ցեղասպանություն եւ բռնի տեղահանություն։ Ես ուզում եմ հասկանալ՝ սա տեղավորվո՞ւմ է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մեջ, ոչ»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նա հարցադրում արեց․ «Իսկ հայկական կողմն ի՞նչ ջանքեր է գործադրել ադրբեջանական այդ հանցագործությանը եվրոպական արժեհամակարգի տեսանկյունից պատասխան տալու համար»։

Ղազարյանի խոսքով՝ Եվրոպական միության հետ Հայաստանը համագործակցել է բոլոր ժամանակներում։ Չի եղել թեկուզ մեկ ծրագիր, որ ԵՄ-ն առաջարկի Հայաստանին, եւ Հայաստանը մերժի կամ վերապահում ունենա։ Իսկ այդ համագործակցությունը ամրագրվել է ամենաբարձր մակարդակով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով։

«Իսկ հիմա վիզաների ազատականացման գործընթացի բանակցության արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել են, տուրքն ավելացել է, իսկ Հայաստանը քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից։ Այս ձեւո՞վ եք դուք ուզում մեզ ներկայացնել իբր ձեր եվրոպական ինտեգրացիան։ Այդպիսի ինտեգրացիա չի լինում»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31