Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեկնածուներ ունենք, դեռ չենք հայտնում անունները»․ Տիգրան Աբրահամյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների մասին

Օգոստոս 20,2026 20:33 Share

«Չեմ կարող ասել, որ անսպասելի որոշում էր։ Ինչպես մենք նշել ենք՝ բոլոր դեպքերում ունենք համապատասխան գործողությունների պլան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ-ն դեմ քվեարկեց իրենց խմբակցության առաջադրած՝ ԱԺ 3 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։

Հարցին՝ նոր թեկնածուներ առաջադրելով՝ պայմանական ասած՝ իշխանության խաղի մաս չե՞ք դառնում, պատգամավորը պատասխանեց․ «Մեր խմբակցությունում բազմաթիվ թեկնածուներ կան, որոնք ունեն համապատասխան մասնագիտական ու աշխատանքային փորձ։ Կոչ ենք անում և հորդորում բոլոր ոլորտներում բոլոր թեկնածուներին չափել իրենց մասնագիտական գիտելիքներով ու ճանապարհով, այլ ոչ թե այլ չափանիշներով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ հայտնի է՝ «Ուժեղ Հայաստանը» Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Լիանա Մանուկյանին, մյուս երկու հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները հայտնի՞ են, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Որոշ թեկնածուներ ունենք, այս փուլում չենք ցանկանում հայտնել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31