Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը. Ռուբինյանը՝ դեսպան Կոպիրկինին

Օգոստոս 24,2026 15:07 Share

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել