🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի օգոստոսի 17-23-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.71 մ (23.08.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 49 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.780 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 23-ը ներառյալ՝ 170.936 մլն.մ³:
🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 17-23-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.209 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից օգոստոսի 23-ը ներառյալ՝ 53.577 մլն.մ³:
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































