Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևն ասում է՝ ատոմակայանը կփակես, Փաշինյանն այսօր ասաց՝ վտանգավոր է»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 24,2026 17:11 Share

«Կարող ենք փաստագրությունը նայել՝ այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել, ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ իրենց կուսակցության հասցեին ուղղված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու մեղադրանքներին։

Ու հավելեց․ «Ամեն անգամ, երբ մտահոգություն կհայտնենք երկրի հողերի հետ կապված, որ չենք ուզում, որ չենք ուզում Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն ընդունել, իրենք կասեն՝ պատերազմի կուսակցություն։ Լրիվ կկվի հեքիաթն է, որ ձագերին անընդհատ տանում են։ Որտե՞ղ են մեր հողերը, որ սահմանազատմամբ մեզ պիտի վերադարձվեին։ Ինչո՞ւ չեն վերադարձրել մեզ, կարո՞ղ է Ադրբեջանը չի ուզում վերադարձնել, ինչքան ուզում, վերցնում է։ Մեր հասարակությունն էլ պիտի հասկանա, խոսույթները գրեթե ամեն ինչում նույնն են, բացի մեկ բանից․ հետխաղաղության խոսույթը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ որպես երկարատև խաղաղությունը եկավ, Ալիևը կապիտուլացված երկիր է անվանում, ասում՝ ատոմակայանը կփակես։  Այսօր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վտանգավոր է, հետո կասի՝ նախկիններն են որոշել, որ փակեն։ Մեծամորցիներին ողջունում եմ, ուզում եմ, որ ուշադիր լինեն, տիգրանաշենցիներին էլ եմ ողջունում»։

Ասաց, որ իրենց բոյկոտը, որ անում են ԱԺ նիստերի դահլիճում, քաղաքական չէ․ «Մեր հոգևոր մեծ արժեք ունեցող արժեքներին խփելուն է դա ուղղված, այդ ժամանակ ենք անում։ Քաղաքական չէ մեր բոյկոտը, մեր հոգևոր արժեքներին հարվածելու պատասխանն է, կրոնական է։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ բանակցություններին, ապա նախ Ադրբեջանը սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնի հարյուրավոր հեկտարներ Գորիսում, Պառավաքարում, Ջերմուկում՝ հազարավոր հեկտարներ։ Դա է երաշխիքը լինելու, որ իրենք պատրաստ են երկարատև խաղաղության»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու հետ կապված հայտարարություններին՝  Նարեկ Կարապետյանը նկատեց․ «Երկար կարելի է լսել, թե ինչպես է Փաշինյանը պատմում, թե երկրի սեփականությունն է երկաթուղին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը՝ երևի մոռանալով, թե քանի սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել և ինչ խնդիրներ է բերելու երկրին։ Չի կարելի տնտեսագիտության կանոնները խախտել»։

Հարցին՝ ո՞րն է ձեր ուժի օրակարգը, քանի որ կան կարծիքներ, որ ինչ-որ ուժերի հանձնարարությամբ են եկել, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Եկեղեցու վրա հարձակումն իրենք հանձնարարությամբ են կատարե՞լ, դրա պատասխանն է եղել մեր՝ քաղաքական դաշտ մտնելը։ Իրենք են եղել այն կատալիզատորը, որ մեզ մտցրել են քաղաքական գործընթացների մեջ։ Ընտրություններով ու անգամ արտահերթ ընտրություններով փոփոխությունները պետք է լինեն մեր հայրենակիցների աջակցության արդյունքում։ Ամեն ինչ անելու ենք, որ հարյուր հազարավոր հայրենակիցներ իրենց վստահությունն ավելի շատ հայտնեն մեզ․ այդ փոփոխությունների արդյունքում այս իշխանությունը գնալու է»։

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցն ամբողջությամբ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31