Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառումը.
Դատավոր Սերժ Ռուշանյանը արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը։ Ընդդատության տեսությունը մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ. գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։
Հարց եմ տալիս՝ ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ։
ՀԳ. Իսկ մենք վստա՞հ ենք, որ Երևանի դատավորը գործն ուղարկելու է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության վեճը լուծելու, այլ ոչ թե ստանձնելու է վարույթը՝ չտեսնելով ընդդատության խնդիր։ Հիշենք Միքայել Սրբազանի դեմ գործը։
Կարդացեք նաև


















































