Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը վերադարձավ առանձին սենյակից և հրապարակեց Միքայել սրբազանի գործով որոշումը։
Մասնավորապես դատարանի որոշման եզրափակիչ մասում ամրագրված է․ «Դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի և առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։ Խափանման միջոց տնային կալանքը վերացնել, իսկ բացակայելու արգելքը թողնել ուժի մեջ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը չի հանդիսացել պատշաճ դատարան, այդ պատճառով նրա վճիռը բեկանվել է և փոխանցվել ըստ պատշաճ ընդդատության»։
Արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ դատարանում Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստի ավարտից հետո դատարանը հեռացավ առանձին սենյակ որոշում կայացնելու։
Կարդացեք նաև
Միքայել սրբազանի գործով վճիռի հրապարակումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































