Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով նիստն այս փուլում կընթանա դռնփակ. այսպես որոշեց դատավոր Հակոբ Մանուկյանը։
Պաշտպան Արա Զոհրաբյանի առարկությանն ի պատասխան՝ դատավորը վկայակոչեց ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածը, որը դատավորին թույլ է տալիս կայացնել դռնփակ նիստ անցկացնելու որոշում։

Judge Hakob Manukyan of the Armavir Regional Court of General Jurisdiction has recused himself from the case involving the Catholicos of All Armenians. Vagharshapat, Armenia
Դատավորը պատճառաբանեց, որ դատավարության այս փուլում անձնական, մասնավոր կյանքին վերաբերող տվյալներ են հրապարակվելու, ուստի ինքը նպատակահարմար է գտնում, որպեսզի այս փուլում նիստեն ընթանան դռնփակ։
Հիշեցնենք, այսօր Վաղարշապատի դատարանում մեկնարկել էր Վեհափառ հայրապետի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելքը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը. «Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր ուսումնառության ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































