Ուգանդայի թագավոր Օյո Նյիմբա Կաբամբա Իգուրու Ռուկիդի IV-ը, որը 1995 թվականին՝ ընդամենը 3 տարեկանում թագադրվելուց հետո դարձել էր աշխարհի ամենաերիտասարդ գործող միապետը, մահացել է։ Նա 34 տարեկան էր։
Ուգանդայի արևմտյան հատվածում գտնվող փոքրիկ Տորո թագավորության կառավարիչ Ռուկիդի IV-ը մահացել է հինգշաբթի՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին։ Այդ մասին հայտարարել է Տորոյի վարչապետ Քելվին Արմսթրոնգ Ռվոմիիրե Աքիքին, հաղորդում է New York Post-ը։
Տորոյի թագավորությունը չի հայտնել թագավոր Օյոյի մահվան կոնկրետ պատճառը։ Սակայն վարչապետ Աքիքին հայտնել է, որ թագավորը ծանր հիվանդ էր և բուժում էր ստանում ԱՄՆ-ում։
Չամուսնացած թագավորը ժառանգ է թողել, և Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենիի կառավարության նախարար Բալաամ Բարուգահարան հայտարարել է, որ «թագի շարունակականությունն ապահովված է»։


















































