Shamshyan.com. Օգոստոսի 27-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 18։50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Ակբա» բանկի մոտակայքում, երբ Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վրեժ Ս․-ն, 18-ամյա Հակոբ Ա․-ն, 17-ամյա Հ․ Պ․-ն և նրանց ևս մեկ ընկեր քայլելիս են եղել, մոտ 20 տարեկան մի երիտասարդի և ընկերոջ միջև, միմյանց երկար նայելու հարցի շուրջ, վիճաբանություն է առաջացել։
Դրանից հետո նշված երիտասարդը իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Էրիկ Գ․-ի և մոտ 6 երիտասարդների հետ պայմանավորվել և հանդիպել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ՝ հետագա պարզաբանումներ կատարելու նպատակով։
Նշված վայրում հանդիպելուց հետո Էրիկ Գ․-ն և իր ընկերները, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, մարդկանց անդորրը հայհոյանքներով խախտելով, ծեծի են ենթարկել Հակոբ Ա․-ին, Հ․ Պ․-ին, Վրեժ Ս․-ին և ոմն Լևոնին։
Ներկաներից մեկը բեյսբոլի մահակով հարվածել է Վրեժ Ս․-ի և Հակոբ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև նրանք նստել են Էրիկ Գ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։
Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը գլխի վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Վրեժ Ս․-ին և Հակոբ Ա․-ին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































