Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովն անցավ 2-րդ շրջան, իսկ Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաեւան չեն մասնակցում US Open-ին

Սեպտեմբեր 02,2026 10:21 Share

Նյու-Յորքում մեկնարկած թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում՝ US Open-ում, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին շրջանում 1 ժամ 35 րոպե տեւած դիմակայությունում 6։3, 6։0, 6։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի նկատմամբ։

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմն է։

Տեղեկացնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը` WTA վարկանիշային դասակարգման 159-րդ համար եւ Ալինա Չարաեւան՝ 108-րդ, ԱՄՆ այս բաց առաջնությունում հանդես չեն գալիս։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել