Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Սեպտեմբեր 02,2026 17:50 Share

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով հողամասը 2008 թվականի մարտի 10-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է տվյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ի մորը, ով իր հերթին հետագայում նշված իրավունքը նվիրել է որդուն՝ Հ.Պ.-ին:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի մարտի 10-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 2-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով, 1 միլիոն 201 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Առ այսօր Արարատ համայնքի տիրապետմանն են վերադարձվել Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ 5 հողատարածքները՝

  1. Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝0640 հա մակերեսով հողամասը
  2. Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝0591 հա մակերեսով հողամասը,
  3. Արարատ քաղաքի Այգի 6 հասցեում գտնվող՝2100 հա մակերեսով հողամասը,
  4. Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող՝0630 հա մակերեսով հողամասը,
  5. Արարատ քաղաքի Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝1280 հա մակերեսով հողամասը:

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930