ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-ին ժամանել է Պրահա: Սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։
ՀՀ նախագահի աշխատակազմ


















































