Sputnik Armenia. Թբիլիսիում ՀՀ քաղաքացու են ձերբակալել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին իբր վնասելու դեպքով։ Դեպքի մասին տեղեկությունները հայտնվել են վրացական ԶԼՄ–ներում և սոցցանցում։
Նշվում է, որ ՀՀ 40-ամյա քաղաքացին Թբիլիսի էր մեկնել սեպտեմբերի 21–ին, որպես զբոսաշրջիկ։ Նրա պաշտպանը հայտնել է, որ արդեն նիստ է նշանակված, որը կայանալու է նոյեմբերին։
ՀՀ պատկան մարմիններից և Վրաստանում ՀՀ դեսպանությունից մինչ այս պահը որևէ արձագանք չկա։



















































