GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ընկերությունը հարցումներ է իրականացրել, մասնավորապես հարցրել է՝ որքանով եք անվտանգ զգում ձեր բնակավայրում՝ գյուղում, քաղաքում կամ թաղամասում: Այդ հարցին տրված պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
Լիովին անվտանգ եմ զգում – 55.1%
Ավելի շուտ անվտանգ եմ զգում – 20%
Ավելի շուտ անվտանգ չեմ զգում – 9%
Կարդացեք նաև
Ընդհանրապես անվտանգ չեմ զգում – 15.3%
Դժվարանում եմ պատասխանել – 0.6%
Արդյո՞ք տեղյակ եք Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր հայ ընտանիքին պատկանող տուն՝ հարցի պատասխաններն էլ ցույց են տալիս հանրության բարձր իրազեկվածությունը.
Այո, մանրամասն տեղյակ եմ – 49.8%
Այո, որոշ չափով տեղյակ եմ – 36.8%
Լսել եմ, սակայն մանրամասներին տեղյակ չեմ – 10.8%
Ոչ, առաջին անգամ եմ լսում – 2.7%
Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 86.6%-ը տեղեկացված է եղել միջադեպի մասին:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության և պատասխանատու պետական մարմինների արձագանքը Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին, հարցվածների մեծամասնությունը տվել է բացասական գնահատական.
Ընդհանրապես բացասական – 50%
Դժվարանում եմ պատասխանել – 16.5%
Ավելի շուտ բացասական – 13.2%
Ավելի շուտ դրական – 11.1%
Լիովին դրական – 9.2%
Այսպիսով, պատասխանատու մարմինների արձագանքը բացասական է գնահատում հարցվածների 63.2%-ը:
Մեկ այլ հարցի՝ «ինչպե՞ս եք գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ կողմից ցուցաբերված դիմադրությունը» հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական է արձագանքել.
Լիովին դրական – 86.6%
Ավելի շուտ դրական – 6.3%
Դժվարանում եմ պատասխանել – 4.3%
Ընդհանրապես բացասական – 1.8%
Ավելի շուտ բացասական – 1.0%
Կնոջ դիմադրությանը դրական գնահատական է տվել հարցվածների ընդհանուր 92.9%-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































